ՀՀԿ-ում մտահոգ են իրենց ապագայով. «Հրապարակ»

հհկ«Ընտրական օրենսգրքում փոփոխությունները մտահոգություն են առաջացրել ՀՀԿ-ի ներսում: Բանն այն է, որ եթե մինչ այժմ իշխանությունները կարողանում էին վերարտադրվել ինչպես տեղամասերից դուրս փող բաժանելով, այնպես էլ տեղամասերում մանիպուլյացիաներ անելով, այս փոփոխություններով խստացված վերահսկողական մեխանիզմները դժվարացնելու են դա:

 

Հրազդանի ընտրություններն էլ աչքի առաջ ունենալով, երբ նույնիսկ առանց այս փոփոխությունների՝ մատնահետքով գրանցում, տեսանկարահանում և այլն, մի կերպ կարողացան հաղթել, հիմա համապետական ընտրություններում ավելի բարդ է լինելու: ՀՀԿ-ականներն արդեն տարբեր զրույցներում նեղսրտում են, որ ստիպված գնացին այս փոփոխություններին, հիմա մնալու է միայն մի տարբերակ՝ ընտրակաշառքը, որպեսզի կարողանան ձայն ապահովել:

 

Ի դեպ, առանձին ՀՀԿ-ականների մտավախությունն ավելի է խորացել ռեյտինգային ցուցակների մասով, քանզի հիմա ՀՀԿ-ի ներսում է թեժ պայքար ընթանալու, լուրջ փողեր են ծախսելու, և անգամ եթե ձայն բերեն կուսակցությանը, հնարավոր է, որ չընտրվեն: Արդյունքում իրենք կմնան «բորդյուրին», իսկ ՀՀԿ կաբինետային վերնախավը, որն առանձնապես էլեկտորատ չունի, շահած դուրս կգա իրենց հաշվին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 43 անգամ
 


Այս թեմայով