Home » ՄԱՄՈՒԼ » ՀՀԿ-ում ճեղքվածքներ կան

ՀՀԿ-ում ճեղքվածքներ կան

հհկ«Գովազդի մասին» բուռն քննարկման, էլ ավելի «բուռն» քվեարկության արժանացած օրենքը երեկ, փաստորեն, պառակտեց ՀՀԿ-ն: Երկու պատգամավոր «ընդվզել», «գծից» դուրս քվեարկությամբ էին «հանդես եկել»` տապալման վտանգի տակ դնելով օրենքը, ինչն էլ շատ «լուրջ» քաղաքական հետեւանքներ կարող էր ունենալ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիային հետեւող մեծամասնության համար: ՀՀԿ-ից մշտական հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանը ձեռնպահ էր քվեարկել, իսկ Կորյուն Նահապետյանը գտնվել էր դահլիճում եւ «գիտակցաբար» չէր քվեարկել: Վերջին պահին մեծամասնությանը Բելաջիոյի Գրիշի «մատի» փոխարեն օգնության էր հասել Ծառուկյան Գագոյի խնամու` Գուլոյանի «մատը», եւ օրինագիծը «պլստալով», մի կերպ անցել էր: Ճի՞շտ է, որ Դուք չքվեարկեցիք, որպեսզի պառլամենտում ապացուցվեր, որ ՀՀԿ-ն առանց ԲՀԿ-ի առոչինչ է, Ձեր մոտեցումը քաղաքակա՞ն որոշման արդյունք էր` հարցրինք Կորյուն Նահապետյանին: «Ո՛չ, քաղաքական առումով մոտեցումը հստակ էր, կային այլ ենթատեքստեր, որոնց մասին ես չեմ ցանկանա խոսել»: Անձնակա՞ն: «Ոչ, ոչ էլ անձնական»: Փաստորեն, ճեղքվա՞ծք կա ՀՀԿ-ում: «Չկա՛»: Բա ի՞նչ կա: «Ես Ձեզ վստահ կարող եմ ասել, որ ՀՀԿ-ում  նման երեւույթ չկա, եւ կոնկրետ այդ մեկ հարցով քվեարկության չմասնակցելն ուղղակի չպետք է կապել այլեւայլ քաղաքական որոշակի խնդիրների հետ»: Իսկ Ձեզ հետ խոսակցություն եղե՞լ է քվեարկությունից հետո, թե ինչու եք այդպես վարվել: «Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ կարող է այդ հարցը մեր թիմի ներսում քննարկվել, ես կտամ բացատրություն իմ դիրքորոշման մասին, թե ինչու այդպես վարվեցի»: Արդեն ընդդիմադիր ե՞ք: «Չեմ»:

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 76 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy