Home » ՄԱՄՈՒԼ » ՀՀԿ-ում հաշվառում է սկսվել

ՀՀԿ-ում հաշվառում է սկսվել

arm138371344487«Հայկական Ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ Հանրապետական կուսակցությունն այս օրերին կուսակցու­թյան անդամների բազայի ճշգրտումներ է իրականացնում, հաշվառում անում:Այս մասին թերթի տեղեկություննե­րը երեկ հաստատել է կուսակցության մամլո խոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Դա կազմակերպչական գործընթաց է, ինչը պարբերաբար իրա­կանացվում է»,- ասել է Շարմազանովը: Հարցին՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե այսպիսով կուսակցությունն արտահերթ ընտրությունների է նախա­պատրաստվում, հնարավո՞ր է նման բան, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանել է.

«Արտահերթ ընտրությունների հաստատ չենք պատրաստվում, և բոլորին խորհուրդ կտամ նույն կերպ վարվել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 62 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy