Home » ՄԱՄՈՒԼ » ՀՀԿ-ում համաձայնության են եկել Վանաձորի քաղաքապետի հարցում. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ում համաձայնության են եկել Վանաձորի քաղաքապետի հարցում. «Ժողովուրդ»

Icyz6VWaKWg«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունում համաձայնության են եկել Վանաձորի քաղաքապետի՝ իրենց կուսակցության թեկնածուի հարցում։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։ ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Վանաձորում այս անգամ քաղաքապետին ուղղակի չեն ընտրի։ Վանաձորցիները կընտրեն քաղաքի ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին։ Այսինքն՝ քաղաքապետը կդառնա այն կուսակցության ներկայացուցիչը, որը ավագանու կազմում մեծամասնություն կունենա։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը։ Իհարկե, վերջինս հավաստիացնում է, որ կուսակցությունում որոշում, որպես այդպիսին, դեռևս չի կայացվել, սակայն միևնույն ժամանակ չի էլ հերքում, որ ինքը ցանկանում է Հայաստանի երրորդ քաղաքի քաղաքապետը դառնալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 140 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy