ՀՀԿ-ում խուճապ է. Սերժ Սարգսյանը բացահայտել է իր ծրագիրը

ՍերժԱվարտվեց Սահմանադրական բարեփոխումներիհանրաքվեն: Որքան էլ որ մեծ էր հանրության դժգոհությունը ՀՀԿ-ն կարողացավ կեղծիքներով անցկացնել իր նախագիծը: Դեկտեմբերի 6-ից հետո Սերժ Սարգսյանը սկսել է բացահայտել իր հետագա քայլերը:

Ըստ որոշ լրատվամիջոցների հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը իր մոտ է կանչել իր մտերիմներին և բացել փակագծերը:  Սարգսյանն ասել է, թե սահմանադրական հանրաքվեից հետո իրենք ակտիվորեն պետք է պատրաստվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը պնդել է, որ պետք է ամեն կերպ ԱԺ-ում մեծամասնություն ստանան: Իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ըստ ՀՀԿ առաջնորդի ծրագրի՝ ինքը կհայտարարի հանգստի մեկնելու մասին:

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում ՀՀԿ-ականները կնախաձեռնեն Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացը, որպեսզի նա ակտիվ քաղաքականությունից չհեռանա եւ ստանձնի վարչապետի պաշտոնը:

Սերժ Սարգսյանի այս բացահայտումից հետո ՀՀԿ-ում անհանգիստ են: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ում մի քանի խմբեր կային, ովքեր սեփական թեկնածուներն ունեին, որոնք պետք է տեր կանգնեին Սերժ Սարգսյանի ժառանգությանը, իսկ հիմա պարզվում է, որ ոչ մի ժառանգություն էլ չկա ու իրենք պետք է շարունակեն ընդունել Սերժ Սարգսյանի մենիշխանությունը:

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի այդ թևերը փորձում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել: Նրանք հասկանում են, որ ՀՀԿ-ի ներսում Սերժ Սարգսյանը կարող է անցկացնել ցանկացած որոշում և հիմա իրենց համար շատ ավելի դժվար է մասնակցել որոշումների կայացմանը:

Դիտվել է 3,130 անգամ
 


Այս թեմայով