ՀՀԿ-ում թեժ մրցակցություն է սկսվել կանանց միջեւ

 

231629021384315150«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է։ Պատճառն այն է, որ շաբաթվա վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ, ու շատ պատգամավորներ կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թեժ մրցակցություն է սկսվել հատկապես խմբակցության կանանց միջեւ, քանի որ մշտապես պատվիրակության անդամի կազմում լինում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտա Եսայանը:

Տիկնայք բոլոր միջնորդների օգնությամբ Հ. Աբրահամյանին «հասկացրել» են, որ այդպես արդար չէ, եւ պետք է այս անգամ կազմը փոխել: Հավանաբար այս անգամ հասել են իրենց նպատակին: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել, թե ինչ է մտադիր անել Աբրահամյանը: «ԱԺ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմը որոշում է ԱԺ նախագահը, ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա միջանցքի խոսակցությունները ես չեմ մեկնաբանում»,-ասաց նա:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 79 անգամ
 


Այս թեմայով