ՀՀԿ-ում արտակարգ նիստ է. Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը և Սեյրան Օհանյանը վիճում են

Seyran-OhanyanԸնտրություններին մի ամբողջ զորք իմ հրամանով իրենց ձայնը տալիս են մեր Նախագահին :

Politik.am: Հումոր: ՀՀԿ գրասենյակում արտակարգ նիստ է հրավիրվել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը խնդիր է դրել, որ առավելագույն ձայներով անցկացվի իր առաջարկած Սահմանադրությունը: Հավավքել են բոլոր ՀՀԿ-ականները: Այստեղ է նաև ոչ ՀՀԿ-ական, բայց իշխանությունների պաշտպան  և ընտրություններին ձայն ապահովող կառույցների ղեկավարները, որոնք ՀՀԿ-ական չեն՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը: Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը և Գորիկ Հակոբյանը մի անկյունմ կանգնած շատ ակտիվ զրուցում էին: Նրանք վիճում էին միմյանց հետ և պարզելու համար, թե նախագահն իրենցից որ մեկին է ավելի շատ սիրում::
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է Սեյրան Օհանյանը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա երկրի սահմանը պահում, ես եմ նրա համար խաղաղ քուն ապահովում: Ընտրություններին մի ամբողջ զորք իմ հրամանով իրենց ձայնը տալիս են մեր Նախագահին : Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր Նախագահ լինել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:- Բայց մեր Նախագահն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան պաշտպանության նախարարի թիկունքը ես եմ պահում: Այս մեկ: Մեկ էլ որ՝ իմ զորքն էլ փոքր չի ու նրանք էլ են ընտրություններին մեր նախագահին ընտրում: Իսկ բացի այս ամենը, ընտրություններից հետո ես օրերով չեմ քնում,ցույցեր եմ ցրում,ցույցեր եմ հանդարտեցնում և ամենակարևորը աղոթում եմ: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, ընդիմադիրները մեզ կուտեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, Վլադիմիր Գասպարյան,- սկսեց Գորիկ Հակոբյանը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո ցույց ցրելուն: Իհարկե դրա մասին երևի դու էլ չես իմանում: Ով, որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր Նախագահն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ Գորիկ Հակոբյանը սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, ԱԱԾն որ գործի է անցնում , էլ պրծում չկա: Այնքան գործեր բացահայտեց Վլադիմիր Գասպարյանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ, որ Նախագահն իմացավ, գնաց նրանց մոտ, ԱԱԾ նկուղից ազատեց Վլադիմիր Գասպարյանին և Սեյրան Օհանյանին, ասելով. «Թող տուր դրանց, Գորիկ, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Անի Ասլյան

Դիտվել է 1,313 անգամ
 


Այս թեմայով