ՀՀԿ-ում անհանգիստ են. Սարգսյանը կարող է չդառնա վարչապետ

Այն, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցը ամենից քննարկվող ներքաղաքական հարցն է, պարզ է ինքնին: Այս մասին խոսվում է բոլոր հնարավոր հարթակներում, ամենատարբեր հայտնի եւ անհայտ քաղաքական գործիչների կողմից: Ուշագրավ է այն, որ Սերժ Սարգսյանն ինքը այս մասին դեռ լռություն է պահպանում եւ ցանկացած հարցադրում այս թեմայով, մեկ պատասխանի է արժանանում, թե դեռ կտեսնենք: Հարցի մասին խոսող, իշխանական կերակրատաշտից օգտվողների անհանգստությունը ինչ-որ տեղ հասկանալի է: Ի վերջո, եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, իրենց քաղաքական ապագան էլ անորոշության գիրկը կանցնի եւ կորցնելու շատ բան կունենան:

Մեր տեղեկություններով, վերջին օրերին, ՀՀԿ ներսում նկատելի անհանգստություն կա առաջիկա զարգացումների մասով: Շատերը մտածում են, որ հնարավոր է Սերժ Սարգսյանն ունի վարչապետության իր թեկնածուն, որին կներկայացնի վերջին պահին ու այդպես նաեւ տեր կկանգնի մի քանի տարի առաջ հանրայնորեն տված վարչապետ չդառնալու իր խոստմանը:

Այդ դեպքում լուրջ սպառնալիքներ կստեղծվեն իրենց ապագան Սարգսյանի վարչապետության հետ կապված տասնյակ գործիչների համար:

Այս թեմայով