ՀՀԿ-ն փորձում է հեղինակազրկել ԲՀԿ պատգամավորներինˋ օգտագործելով Կարեն Ավագյանին

Karen-Avagyan1ՀՀԿ-ը խորհրդատուները կարողացել են հասնել իրենց նպատակին: Նրանք այս ընթացքում ամեն կերպ փորձում են ԲՀԿ պատգամավորներին ներքաշել այնպիսի խոսակցությունների մեջ, որը վնասում է պատգամավորների հեղինակությանը և հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ ԲՀԿ պատգամավորներն այլևս անելիք չունեն և քննարկում են ՀՀԿ երիտասարդ Կարեն Ավագյանի ստատուսները:

Ընդանրապես Կարեն Ավագյանին հաճախ են օգտագործում իշխանությունների ոչ հաճելի պատգամավորներին և քաղաքական դեմքերին հեղաինակազրկելու ուղղությամբ: Ամիսներ առաջ նման փորձ կատարվեց նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, երբ Կարեն Ավագյանը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին պաշտպանող ելույթ ունեցավ: Կարեն Ավագյանը դարձել է ՀՀԿ խարանը, որը օգտագործվում է ընդդիմախոսների դեմ: Եվ հիմա պատահական չէ, որ նա կենցաղային ամենացածր մակարդակի թեմաներով ստատուսներ է գրում և այդ կերպ քաղաքական լուրջ խոսակցությունները փոխարինում բամբասանքներով:

Այս դեպքում ԲՀԿ-ական պատգամավորները պետք մեկ քայլ իրականացնեն, այն է անտեսել նման գործչի արտահայտած մտքերին պատասխանելը: Ի վերջո նա կհոգնի մենախոսությունից և նրան օգտագործելը ՀՀԿ-ում այլևս անիմաստ կհամարեն: Հակառակ դեպքում ՀՀԿ-ն կանի ամեն ինչ ԲՀԿ պատգամավորներին ներկայացնել, որպես Կարեն Ավագյանի «զրուցկաիցներ», որը միանշանակ կվնասի նրանց հեղինակությանը:

 


Այս թեմայով