ՀՀԿ-ն սնանկ է. Մ. Թանդիլյան

«ՀՀԿ-ն սնանկ է, դա ապացուցում են իրենց իսկ պնդումները, տարիներ շարունակ տիրապետելով մարդկային և ֆինանսական հզոր ռեսուրսի, չեն կարողացել ունենալ մեկին, ով կկարողանա իրենց իսկ կուսակցությունը պատշաճ կերպ ներկայացնել: 

Ամբողջ կուսակցությունը կախված է մեկ անձից, սա պատիվ չի բերում իրենց»,- «Ազատության ռադիոկայան»-ի եթերում, ասաց  «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական մի շարք պատգամավորների այն հայտարարություններին, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, և այդ պատճառով նրանք որևէ այլ մարդու չեն տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնում:

Պատգամավորը շտապեց նշել, որ անձը պետական մտածելակերպ ունենալով հանդերձ , պետք է պատրաստի 2-3 փախարինող, քանի որ ինչքան էլ որ պաշտոնյան լավը լինի տարիներ շարունակ պաշտոնավարելով՝ իրավիճակի տիրապետելու  մոտեցումը դառնում է հնացած և ոչ արդյունավետ,  իսկ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի վերադարձն ապահովվելու համար անում է «ե՛կ, և մեզ փրկիր» հայտարարություններ:

«Չի լինում այնպես, որ որևէ անձ լինի անփոխարինելի, բա այդ դեպքում ինչ են նախարարությունները, ամբողջ աշխատակազմը, մեկից անցումը մյուսին այդպես է տեղի ունենում:

Խնդիրը նրանում է, որ ՀՀԿ-ն ընդհամենը ստեղծում է մի պլատֆորմ, որը միտված է ցույց տալու՝ ձիու վրա նստած գալու է փրկիչը: Սա անթույատրելի է մեր պետության, պետականության, ժողովրդավարության զարգացման համար»,-ասաց Մ. Թանդիլյանը:

 

 


Այս թեմայով