ՀՀԿ-ն, չկոտրվելու դեպքում, կմտնի ԱԺ. ո՞ր ուժերը հնարավորություններ ունեն

Վիգեն Հակոբյան քաղտեխնոլոգ

Politik.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և մասնակից կուսակցությունների ու դաշինքների մասին:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ ձայների առնվազն 70%-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, մյուս ուժերը կպայքարեն մնացած 30 %-ի համար:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ ՀՅԴ-ն, ում ցուցակում ներկայացծված են 152 թեկնածուներ, խորհրդարան անցնելու հավանական շանսեր չունի.

«Ընդհանրապես, մեծ ցուցակ կազմելը թե՛ ՀՅԴ-ի, թե՛ մյուս կուսակցությունների ու դաշինքների դեպքում,ակնարկ է, ըստ որի՝ մեծ ամբիցիաներ ունեն, լուրջ թիմ, և շատ աջակիցներ»:

Ըստ Հակոբյանի՝ խորհրդարան անցնելու լուրջ շանսեր ունի ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն ևս շանսեր ունի, բայց վստահաբար ոչ 2-րդ ուժ դառնալու, ինչպես հայտարարում են.

«Չկոտրվելու դեպքում , կախված քաղաքական իրավիճակից, կարող են հայտնվել խորհրդարանում, ինչը իրենց համար ևս վատ չէ այս պայմաններում»:

«Մենք» դաշինքն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ըստ քաղտեխնոլոգի, գրեթե հավասար շանսեր ունեն:

««Սասնա ծռեր» կուսակցությունը ևս աննկատ չի մնա,-ասում է Վիգեն Հակոբյանը,-կարող է որոշակի եղանակ ստեղծել: Թեև կարծում եմ՝ իրենք այդքան էլ մեծ ընտրազանգված չունեն»:

«Վերջնական պատկերը կորոշի ընտրարշավի իրականացումը»,-եզրափակում է քաղտեխնոլոգը:

Այս թեմայով