ՀՀԿ-ն չեղյալ է համարում 2015թ.-ին ընդունված Սահմանադրությունը

Իշխող ՀՀԿ-ն նորից ու նորից  ապացուցում է, որ պատրաստ չէ կյանքի կոչել իր կողմից գրված կեղծիքներով ասպարեզ եկած  Սահմանադրությունը:

 Երեկ,  «Հետք» պարբերականի՝ հետաքննական հոդվածի արդյունքում պարզ դարձավ, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, մինչ 2014 թվականը եղել է Բրիտանիայի քաղաքացի ինչը նրան հնարավորություն չի տալիս լինել ՀՀ նախագահի թեկնածու: Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է, որպես Բրիտանիայի քաղաքացի: Նա այս ընկերության տնօրեններից մեկն է եղել, և Eurasia House International-ի տնօրեն է նշանակվել 2002թ-ին: Այդ ժամանակ նա գրանցվել է, որպես Հայաստանի քաղաքացի, սակայն 2005թ.-ից վեր, ընկերության բոլոր տարեկան փաստաթղթերում Սարգսյանը ներկայանում է, որպես Բրիտանիայի քաղաքացի: Վերջին տարեկան փաստաթուղթը հրապարակվել է 2014թ-ին: Հաջորդ տարում ընկերությունը լուծարվել է և այլ հաշվետվություններ հրապարակված չեն: Այսինքն, ինչպես վկայում են բրիտանական ռեգիստրի փաստաթղթերը, դեռ 4 տարի առաջ Արմեն Սարգսյանը ընկերության հաշվետվություններում ներկայացել է Բրիտանիայի քաղաքացի:

Իշխանությունները գործող Սահմանադրությունը, մեկ անգամ էլ խախտում են հանուն Կարեն Կարապետյանի: Ստեղծվում է առաջին փոխվարչապետի պաշտոն, որը նախատեսված չէ ապրիլից լիարժեք գործածության մեջ մտնող Սահմանադրությամբ: Այս մասին ԱԺ իր ելույթում փաստարկված խոսել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Այս ամենի վերլուծությունից տպավորություն է ստեղծվում, կարծես ՀՀԿ-ն չեղյալ է համարել 2015 թվականին՝ ըստ պաշտոնական տեղեկատվության, հանրաքվեի արդյունքներով ընտրված Սահմանադրությունը, և հիմա մեր պետությունը գործում է առանց Սահմանադրության:

Այս թեմայով