Home » Real Politik » ՀՀԿ-ն ներողություն է խնդրում` Նժդեհի արձանը տեղադրելու համար

ՀՀԿ-ն ներողություն է խնդրում` Նժդեհի արձանը տեղադրելու համար

2016_02_16_025435Գործող իշխանություններին երևում է շատ է անհանգստացրել ՌԴ ԱԳՆ արձագանքը Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված: ՀՀԿ-ականները իրար հերթ չտալով փորձում են բացատրել ռուսներին, որ Նժդեհի արձանի տեղադրումը որևէ կերպ դեմ չի հայ-ռուսական հարաբերություններին:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անգամ առաջ է անցել և հայտարարել է, որ Նժդեհը ժամանակին ասել է, որ հայ ժողովրդի եւ ցեղակրոնի միակ դաշնակիցը դա մեծ ռուս ժողովուրդն է.««Նժդեհը շատ լավ, փայլուն հարաբերություններ է ունեցել ռուսական ինտիլիգենցիայի ներկայացուցիչների հետ, Նժդեհը մեկ տարի ուսանել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, Նժդեհն առաջին աշխարհամարտի տարիներին ցարական ռուսական բանակի մեջ մտնող հայկական կամավորական 2-րդ գնդի փոխհրամանատարն էր, 1916 թվականին Գեորգեւյալ խաչի է արժանացել ռուսական ցարական հրամանատարության կողմից: 1946-48 թթ-ներին Նժդեհն իր գրառումների եւ նամակների մեջ նշել է, որ «հայ ժողովրդի եւ ցեղակրոնի միակ դաշնակիցը դա մեծ ռուս ժողովուրդն է»:

Նման տիպի արդարացումներն իհարկե ծիծաղելի են: Նժդեհը առաջին հերթին հայ ժողովրդի արժանի հերոսներից է և ռուսները չեն, որ պետք է թույլ տան նրա արձանը դնել կամ չդնել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում: ՀՀԿ-ը նման պահվածքը ավելի շատ նման է ներողություն խնդրելու: Նրանք ամեն կերպ փորձում են ապացուցել, որ Նժդեն էլ իրենց նման ռուսներին է համարել հայ ժողովրդի «փրկիչներ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան օրերս  անդրադարձել էր Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ` նա մասնավորապես հայտնել է. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

Դիտվել է 1,286 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy