Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀԿ-ն հեռացրեք ԵԺԿ-ի շարքերից. նամակ Դոնալդ Տուսկին, Ժան Կլոդ Յունկերին եւ Մարտին Շուլցին

ՀՀԿ-ն հեռացրեք ԵԺԿ-ի շարքերից. նամակ Դոնալդ Տուսկին, Ժան Կլոդ Յունկերին եւ Մարտին Շուլցին

89423«Ազատություն քաղբանտարկյալներին», «Սասնա ծռեր», «Դավիթ Սանասարյան» նախաձեռնություններն այսօր բաց նամակ են գրել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին։

Նամակում, մասնավորապես, նշվում է. «Մենք մտահոգված ենք խաղաղ ցուցարարների ապօրինի բանտարկությունների կապակցությամբ, որոնց կալանավորել են Հայաստանում 2016 թվականի հուլիսի 29-ին։ Մենք հատկապես մտահոգված ենք հետեւյալ անձանց կալանավորման եւ ծեծի ենթարկելու հանգամանքով՝ Հովսեփ Խուրշուդյան («Ժառանգություն» կուսակցություն, PR մասնագետ), Դավիթ Սանասարյան («Ժառանգություն» կուսակցություն, մամուլի քարտուղար), Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն» կուսակցություն, փոխնախագահ), Անդրիաս Ղուկասյան (նախագահի նախկին թեկնածու, «Ոտքի՛ Հայաստան» շարժման հիմնադիր), Դավիթ Հովհաննիսյան («Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ)»։

Վերը նշված քաղաքացիական նախաձեռնությունները նամակ են գրել նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլին. «Մենք նամակում կոչ ենք արել օգտագործել բոլոր լծակները ՀՀԿ իշխող քրեական կուսակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցութունից հեռացնելու համար, եւ պահանջել անմիջապես վերջ դնել բռնություններին։ Մենք սպասում ենք ձեր շուտափույթ գործողություններին։ Ամբողջ աշխարհի հայերը սպասում են ձեր ջանքերին»։

Դիտվել է 237 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy