ՀՀԿ-ն հաստատում է, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա

BvQfqS5CMAUKCqY-660x330Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը խոսել է ազգային համաձայնության իշխանության մասին:

Սամվել Նիկոյանը մասնավորապես հայտարարել է.«Ես կարծում եմ, որ մինչև խորհրդարանական ընտրությունները այդ բարեփոխումները հասարակությունը կտեսնի և վստահ եմ, որ ձևավորվող կառավարությունն իրոք կլինի ազգային համաձայնության կառավարություն, իսկ ընտրությունները լինելու են ազգային համաձայնության մթնոլորտում»,-ասաց նա»,-ասել է պատգամավորը:

Պատգամավորի հայտարարությունը սենսացիա է` հատկապես, այն ֆոնին, որ այս օրերին բոլորը խոսում են վարչապետի և կառավարության հրաժարականի մասին: Սամվել Նիկոյանը այն գործիչը չէ, որ ինքնաբուխ կերպով նման հայտարարություն աներ: Պետք է ենթադրել, որ նրան հրահանգել են անել նման հայտարարություն, որպեսզի հանրությունը էլ ավելի սրտատրոփ սպասի Հովիկ Աբրահամյանի հրաժարականին:

Փաստորեն ՀՀԿ-ն Սամվել Նիկոյանի բերանով հաստատում է, այն լուրերը, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու:

Դիտվել է 806 անգամ
 


Այս թեմայով