Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀԿ-ն հաստատել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

ՀՀԿ-ն հաստատել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

Կարեն ԿարապետյանԱյսօր տեղի են ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստեր:

«ՀՀԿ-ն որոշում է կայացրել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ», – ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը նշեց, որ շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրականացված փոփոխությունների, գործունեության համար՝ հավելելով, որ ՀՀԿ-ն մնում է մեծ օրգանիզմ, որտեղ աշխատելու ցանկության պարագայում աշխատելու համար միշտ կա համապատասխան դաշտ: Նա վստահեցրեց, որ Հովիկ Աբրահամյանը կշարունակի քաղաքական գործունեությունը Հանրապետական կուսակցության կազմում:

«Հաշվի առնելով Կարե Կարապետյանի գործունեությունը, ինչպես տեղական ինքնակառավարման համակարգում, այնպես էլ իր կողմից տնտեսական խնդիրներին, էներգետիկ բնագավառին, քաղաքի կոմունալ խնդիրներին և այլ ոլորտներին քաջատեղյակ լինելը, հաշվի առնելով իր կառավարչական հմտությունները, բնավորության մի շարք գծերը, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները Հայաստանի կառավարման բնագավառում, ՀՀԿ-ն տվել է վստահության մանդատը Կարեն Կարապետյանին և Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում ձևավորվելու է կառավարություն»:

Դիտվել է 114 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy