ՀՀԿ-ն կիրառեց բիրտ ուժ. տուժեց ավագանու հեղինակությունը. Դ. Խաժակյան

 « Երկիր Ծիրանիի անդամը երբ փորձեց  կոյուղաջրով լցված տարան մոտեցնել քաղաքապետի սեղանին , այդ ժամանակ ՀՀԿ ավագանու ներկայացուցիչները նրանց  փորձեցին մեկուսացնել են այդ տարածքից կիրառելով բիրտ ուժ, ինչից հետո էլ սկսվեց քաշքշոցը, որն էլ վերածվեց ծեծկռտուքի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած՝ «Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում. քաղաքական գործիչների Էթիկան ու վարքը» թեմայով քննարկամ ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան հավելելով, որ անընդունելի էր այդ իրավիճակը:

Վերջինս նկատեց, որ եթե ավագանու նախորդ նիստերին ՀՀԿ ավագանիների կողմից ռեպլիկներ և կանոնակարգի խախտումներ էին արձանագրվում նիստերի ժամանակ, ապա  այս անգամ այդ ամենը  վերածվեց ֆիզիկական ուժի կրառման.

 «Մի կողմից գործ ունենք, մի քաղաքական ուժի հետ, որը ընտրել է ոչ քաղաքական գործիքակազմ, մյուս կողմից էլ գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որը կրառում է ֆիզիկական ուժ, ինչի արդյունքում տուժում է ավագանու ինստիտուն ու հեղինակությունը »,-ասաց  Խաժակյանը:

 Հավելենք ,որ Նուբարաշենի բնակիչների խնդրանքով կոյուղաջուր է ուղարկվել Երևանի քաղաքապետարան, որպեսզի ցուցյ տան թե ինչ է կատարվում Նուբարաշենում:

Այս թեմայով