Home » ՄԱՄՈՒԼ » ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ գործի են անցել

ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ գործի են անցել

Հոկտեմբերի 16-ին կսկսվեն Արարատի քաղաքապետի թեկնածուների առաջադրումները:

Արդեն կարծես թե միանշանակ է, որ ՀՀԿ-ն այստեղ առաջադրելու է նախկին մանկավարժ Հայկ Հայկյանիթեկնածությունը, ում «տանիքը» նախկին գյուղնախարար, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն է, իսկ ԲՀԿ-ն առաջադրելու է Արարատի ցեմենտի գործարանի վերարտադրության բաժնի պետ Սամվել Բարսեղյանի թեկնածությունը: Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 10-ին: Ու թեեւ թեկնածուների առաջադրումները դեռ չեն սկսվել, բայց նախընտրական մեկնարկն, ըստ էության, տրված է. ՀՀԿ-ն լայն թափով ցուցակագրում է իր ռեսուրսները, ԲՀԿ-ն էլ` իր: Պրոցեսը, սակայն, հարթ չի ընթանում:

3-13_2Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող «Արարատցեմենտ»-ի ղեկավարությունն իր բոլոր աշխատակիցներին պարտադրել է ԲՀԿ-ի օգտին քվեարկող անձանց ցուցակներ ներկայացնել: Գործարանի լաբորատորիայի պետի տեղակալ Վահե Ավետիսյանը, սակայն, հանձնարարությունը չկատարելու պատճառով հոկտեմբերի 1-ից այլեւս գործազուրկ է: Ուշագրավ է, որ Ավետիսյանը ԲՀԿ անդամ է, իսկ նրա կինը` Գոհարիկ Հովհաննիսյանը` Արարատի 3-րդ հիմնական դպրոցի տնօրենն է եւ բնականաբար, նա էլ աշխատում է ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: «Ինձ ասացին, որ դիմում գրեմ` այն պատճառաբանությամբ, որ ակտիվ չեմ, այսինքն, քիչ մարդկանց եմ հավաքագրում: Քանակը չէին ասում, որ անպայման` այսքան, բայց մի 15-20 հոգի պիտի հավաքագրենք: Նաեւ կնոջս հասցեին զրպարտական բաներ տարածեցին, որ նա ՀՀԿ-ական գործունեությամբ է զբաղված: Իբր կինս չարախոսել է, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ԲՀԿ-ի թեկնածուի հասցեին մյուսների մոտ` այնպիսի արտահայտություններ, որ կնոջը հարիր չեն, իմ կինը երբեք չի կարող թույլ տալ նման արտահայտություններ: Ճիշտն ասած, շատ անսպասելի էր ինձ համար, ես դուրս եկա` առանց դիմում գրելու, այրեցի հետդարձի բոլոր կամուրջները: Հոկտեմբերի 1-ից աշխատանքի չեմ գնում»,- մեր զրույցում ասաց Վահե Ավետիսյանը: Հարցին` ո՞վ է պահանջել դիմում գրել, նա պատասխանեց. «Գործարանի ղեկավարությունը: Բայց եթե ես դիմում գրեի, ստացվում էր, որ իմ 25-26 տարվա աշխատանքը…: Իհարկե, ես այնտեղ այլեւս ոչ մի պայմանով չեմ գնա, բայց համենայնդեպս, դիմում չգրեցի»: Վահե Ավետիսյանը եւս հաստատեց, որ ցեմենտի գործարանում ձայները հավաքագրում են Սամվել Բարսեղյանի համար, իսկ ՀՀԿ-ն աշխատում է Հայկ Հայկյանի համար: Ըստ Ավետիսյանի, «Արարատցեմենտի» աշխատակիցների ավելի քան 95 տոկոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են եւ բոլորն էլ լծված են ցուցակագրման գործին:

Ամբողջական նյութը <<Հայկական ժամանակ>> օրաթերթում

Դիտվել է 77 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy