ՀՀԿ-ն գյուղերից մարդ է տանում Արարատ

384-4Արարատ քաղաքի ընտրություններին ևս ՀՀԿ-ն պահում է իր բարի ավանդույթները: Ինչպես տեղեկացնում է Politik.am-ի թղթակիցը, ՀՀԿ-ի հրավիրած հանրահավաքին մարդիկ են բերվել հարակից գյուղերից, ովքեր ոչ մի կապ չունեն Արարատ քաղաքի հետ: «Հանրահավաքի» մասնակից գյուղացիներից մեկն ասել է, որ իրենց գյուղապետը հրահանգել է անպայման գնալ Արարատ` մարզպետի հետ հանդիպման, սակայն գյուղացիները եկել ու տեսել են, որ միտինգի են մասնակցում: Մեր թղթակցին հանդիպած շատ քաղաքացիներ ասել են, որ իրենք Արարատ քաղաքի բնակիչներ չեն և հետևաբար չեն կարող քվեարկել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Հ.Գ. ՀՀԿ-ը նման պահվածքը հուշում է, որ Արարատ քաղաքում պայքարը թեժ է լինելու, և ԲՀԿ-ի շանսերն առավել են` հակառակ դեպքում ՀՀԿ-ն դժվար դիմեր հին ավանդույթներին, որոնք հիմնականում նախագահական ընտրությունների ժամանակ է օգտագործում:

Դիտվել է 88 անգամ
 


Այս թեմայով