ՀՀԿ-ն Արարատում պարտվել է

36207691383199604Արարատ քաղաքի ընտրություններն ավարտվեցին: Մի քանի ժամից արդեն հայտնի կդառնան քվեարկության արդյունքները: Զարմանալի է, սակայն ի տարբերություն այլ ՏԻՄ ընտրությունների Արարատում պայքարը բավական թեժ էր: ՀՀԿ-ն այս ընտրությունների հետ մի առեղծվածային հանգամանք է կապել, ըստ որի նրանք այստեղ չեն կարող պարտվել: Հանրապետականը դիմել է իր ավանդական բոլոր ընտրակեղծիքների մեթոդներին: Զարմանալի է, սակայն ըստ հրապարակված տեղեկությունների ՀՀԿ-ն կատարե լէ այնպիսի խախտումներ, որոնց դիմում էր միայն նախագահական ընտրությունների ժամանակ: Արդեն իսկ հասկանալի է, որ երկրում այնպես է իրավիճակը փոխվել, որ անգամ այսպիսի փոքր քաղաքում իրավիճակին տիրապետելու համար ՀՀԿ-ն մարտադաշտ է նետել իր ողջ <<ծանր հրետանին>>՝ անգամ Հովիկ Արգամիչին: Այս իրավիճակը մի բան է գալիս ապացուցելու, որ եթե անգամ անկուսակցական ՀՀԿ-ական թեկնածուն հաղթի ամեն դեպքում ՀՀԿ-ն Արարատում և Արարատից սկսված պարտվել է:

Դիտվել է 1,038 անգամ
 


Այս թեմայով