ՀՀԿ-ն այսօրվանից ԱԺ-ում մեկ մանդատ կորցրեց

աժ3Հարգելի լրագրողներ,
ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ Ընտրական օրենսգրքի (ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին) 144-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր:
Ուստի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի մանդատը կմնա թափուր:

Գրում է ՀՀ ԱԺ մամուլի բաժնի ղեկավար Արսեն Բաբայանը

Հ.Գ. Այսպիսով կարելի է փաստել, որ մինչ առաջիկա ընտրությունները ԱԺ-ում ՀՀԿ-ն մի ձայն պակաս կունենա:

Դիտվել է 221 անգամ
 


Այս թեմայով