ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դաշնակների համար խոստանում է «բերքառատ» լինել նաեւ կոչումների մասով

HrayrKarapetyan«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դաշնակների համար խոստանում է «բերքառատ» լինել. բանն այն է, որ բացի պաշտոններից, դաշբնակները նաեւ կոչումներ են ստանում: Սերժ Սարգսյանը, օրինակ, մարտի 1-ին դիվանագիտական աստիճաններ է շնորհել արտաքին քաղաքականության ոլորտում աշխատող մի շարք պաշտոնյաների:

Եվ ահա, դիվանագիտական կոչում է տրվել նաեւ ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանին, որ հիմա Սանկտ Պետերբուրգում աշխատում է որպես ՀՀ գլխավոր հյուպատոս: Կարապետյանին տրվել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 43 անգամ
 


Այս թեմայով