ՀՀԿ-ՀՅԴ խորհուրդըն արդեն ձևավորվել է. այն կնախագահի Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

naxagah-2«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ խորհուրդը, որի մասին խոսվում էր կոալիցիոն հուշագրից հետո, արդեն ձեւավորվել է եւ մոտ 20 օր առաջ անցկացրել է առաջին նիստը: «Մենք նիստն արել ենք, որտեղ նախանշել ենք մեր հետագա աշխատանքային գրաֆիկը»,- ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Խորհրդի կազմում 4-ական ներկայացուցիչ է ընդգրկված։ ՀՅԴ-ն առաջարկել է, որ խորհուրդը նախագահի Սերժ Սարգսյանը։ «Ճիշտ է, նա ՀՀԿ նախագահն է, բայց մենք կարծում ենք, որ ավելի արդյունավետ գործելու համար ճիշտ կլինի, որ նա նախագահի»։ Ըստ Ռուստամյանի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը վերածվի գործողությունների, որպեսզի պարզ ու հստակ լինի, թե ինչ ուղղությամբ են գնում այն իրագործելու համար: 2 կուսակցությունների քաղաքական խորհուրդը նիստեր կգումարի ամիսը մեկ անգամ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով