Home » ՔՈ ԽՈՍՔԸ » ՀՀԿ հաղորդագրության շաբլոնային պլան

ՀՀԿ հաղորդագրության շաբլոնային պլան

hhk5ՀՀԿ կրեատիվշիկները խորը ստեղծագործական կրիզիսի մեջ են (Եթե նրանք իհարկե գոյություն ունեն):

Նկատել էք արդյո՞ք, որ ՀՀԿ գրասենյակի, կամ խորհրդի անդամի ցանկացած տարածած հաղորդագրություն կազմված է նույն պլանով: Տարբերվում են միայն տարածողների անունները, և այն էլ ոչ միշտ:

Եվ այսպես, ՀՀԿ հաղորդագրության շաբլոնային պլան.

1. Կարճ ներկայացնել բովանդակությունը, թե ում ասածի, արածի կամ ինչ երևույթի ի պատասխան է տարածվում սոււյն հաղորդագրությունը:

2. Մի քանի վիրավորական խոսքերով պիտակավորել օպոնենտին (Ցանկալի է օգտագործել մտացածին դրվագներ անցյալից):

3. Ներկայացնել օպոնենտի գործողությունների իրական դրդապատճառները (ըստ հաղորդագրության տարածողի):

4. Խորհուրդ տալ, թե ապագայում ինչպես պետք է վարվի օպոնենտը, որ ավելի լավ լինի թե իր, թե բոլորի համար:

5. Պատկերավոր նկարագրել, թե ինչ կլինի, եթե օպոնենտի կողմից չկատարվի սույն պլանի 4-րդ կետը: (Այստեղ նույնպես ցանկալի է մի քանի վիավորական արտահայտություններ օգտագործել օպոնենտի հասցեին)

6. Գովք ՀՀԿ-ի հասցեին: Ինչ լավն ենք մենք և ինչքան լավ բաներ ենք անում և արել ժողովրդի համար, չնայած որ ժողովրդի 80%-ը դեմ է այդ ամենին: Ամբողջ պատասխանատվությունը մեր ուսերին է և այլն: (Այս կետը լրացնելուց օգտվել արխիվում պահվող շաբլոններից, կամ դիմել Գալուստ Գրիգորիչին)

7. Հաղորդագրությանը կցել անդուր դեմքով նկար, որ ֆոնին երևան Հայաստանի և ՀՀԿ-ի դրոշները:

8. Ձեր գրառումը տեղ գտավ Blognews.am կայքում:

Հ.Գ. մի արեք տենց բան

Գրում է Վարդան Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 77 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy