ՀՀԿ կուլիսներում քննարկման միակ թեման Գյումրիում և Վանաձորում «այո»–ի պարտությունն Է

ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին«Երեկվանից ՀՀԿ կուլիսներում քննարկման միակ թեման Գյումրիում և Վանաձորում «այո»–ի պարտությունն Է։ Լավատեղյակ ՀՀԿ-ական աղբյուրն ասաց. «Գյումրիում մենք պարտվում ենք ոչ այնքան սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, ինչն իր ուրույն տեղը հաստատ ունի, որքան, որ Գյումրիում վիճակը շա՜տ «խառն Է»։ Մարտուն Գրիգորյանը շատ բան Էր վերցրել իր վրա, ընդ որում՝ նա ոչ այնքան պայքարում Էր «այո» բերելու համար, որքան աշխատում էր Վարդանիկին ու Բալասանյանին «պադնոժկա» անելու վրա, որպեսզի երևար, որ ինքը կարող է հավակնել Գյումրու քաղաքապետի պաշտոնին։

 Վարդանիկն Էլ նույնանման «մտահոգություններով» Էր առաջնորդվել»։ Իսկ Վանաձորում ինչո՞ւ պարտվեց իշխանությունը։ «Էնտեղ այլ պատճառ կար. Վանաձորի քաղաքապետը «նադայել» Է արել բոլոր վանաձորցիներին։ 99-ից քաղաքապետ է, և վանաձորցիների «ոչ»–ը ոչ այնքան հանրաքվեին, որքան Սամվել Դարբինյանին էր «նվիրված»»,– հավելեց մեր «աղբյուրը»»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 134 անգամ
 


Այս թեմայով