ՀՀԿ կանայք` ալկոհոլի ջատագով

ալկ«Դե, դե, աղջիկներ, այս ո՞ւր եք շտապում, տանը գործ-մործ չունե՞ք, գնացեք ձեր գործերով, ճաշ եփեք, ուրիշ բաներ արեք»,- երեկ աստիճանները երկու-երկու իջնող ՀՀԿ-ական կանանց՝ Կարինե Պողոսյանին, Ռուզաննա Մուրադյանին եւ Հերմինե Նաղդալյանին ասաց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը՝ փորձելով կատակով կանխել «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին կողմ քվեարկելու նրանց փութաջանությունը։ Սակայն ՀՀԿ-ի առաջամարտիկ տիկնայք  տեղում շշպռեցին ՀՅԴ-ականին։ Կարինե Պողոսյանը, ով վերջերս ստանձնել է մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը, իսկ նախօրեին «կնոջ դերի եւ կարեւորության մասին»  ԱԺ ամբիոնից դասագրքային լեկցիա էր ընթերցում, ասաց. «Հույսեր չունենաք»: Նրա նմանակ Ռուզաննա Մուրադյանը փոքր-ինչ կոկետություն արեց. «Ձեր՝ տղամարդկանց ցանկությունն է դա, որ մենք մենակ ճաշ եփենք, բայց մենք էլ այդ գործերում չկանք»։ Հիշեցնենք, որ  օրենքը քվեարկության դնելուց առաջ ՀՅԴ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց՝ հույս ունենալով, որ պատգամավորները կգնան ու էլ հետ չեն գա։ Ինչեւէ, քվեարկությունից հետո ՀՅԴ-ից կասկածներ հայտնեցին, որ բացակա պատգամավորների փոխարեն քվեարկել են, ինչի շնորհիվ օրենքը 66 «կողմով» անցավ։

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով