ՀՀԿ խմբակցության քարտուղարը երեկ աշխատում էր հատուկ ռեժիմով

hhk«ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երեկ աշխատում էր հատուկ ռեժիմով՝ անցնելով հարկից հարկ, ֆրակցիայից ֆրակցիա, փորձելով պարզել՝ 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումը կավարտվի՞, թե՞ ոչ, որպեսզի հասկանան՝ քվեարկությունը երբ և ինչպես կազմակերպեն, որպեսզի կարողանան քվորում ապահովել: Վիճակն այնքան էքստրեմալ էր, որ Սամվել Ալեքսանյանին էին անգամ կանչել, սակայն պարզվեց՝ իզուր, քվեարկությունը տեղի կունենա այսօր: Կարո՞ղ է վաղը քվորում չունենաք, տապալեք քվեարկությունը՝ հարցրինք Գ. Մելիքյանին: «Բացառվում է. մեկ-երկու հոգի միշտ էլ բացակա լինում են»»,–գրում է Հրապարակ թերթը։

 


Այս թեմայով