Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀԿ-ի պատասխանը Վարդան Օսկանյանին

ՀՀԿ-ի պատասխանը Վարդան Օսկանյանին

66Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվել է ներկուսակցական հարցեր:
Նիստից անմիջապես հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի քննադատությունները:

Հիշեցնենք, որ Politik.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վարդան Օսկանյանը քննադատության էր ենթարկել Մաքսային Միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը:

Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Վարդան Օսկանյանը կրկին վատ դրության մեջ է գցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Ինձ համար այդպես էլ պարզ չէր, թե հնչեցրած տեսակետը պատգամավոր Օսկանյանի կարծի՞քն է, թե՞ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը: Եթե «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները նման կարծիք հայտնեին, ապա մի տեղ հասկանալի կլիներ: Սակայն քննադատական այդպիսի ելույթ է ունենում մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը հանդես է գալիս Բելառուսի, Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական սերտ հարաբերությունների խորացման օգտին»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովն ու հիշեցրել ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մի միջադեպ, երբ Գագիկ Ծառուկյանի մոտ ԲՀԿ-ականների պնդմամբ հեռախոս է եղել, իսկ Օսկանյանն ասել էր, որ դա զենք է եղել.

«Կարծում եմ այս անգամ էլ նրանք կուղղեն Օսկանյանի սխալը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է 80 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy