ՀՀԿ թեկնածուն վստահ չէ, որ արտաշատցիները կվստահեն իրեն

Հայաստանի 10 մարզերի 49 համայնքներում 2017 թ. նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաև Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում:

Թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվել է:

Politik.am-ը զրուցել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Բենիամինյանի հետ, ով Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 19-ի  որոշմամաբ նշանակվել է Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Պարոն Բենիամինյան, Դուք ցանկանում եք դառնալ Արտաշատի քաղաքապետ: Ի՞նչ ծրագրով եք գնում այս ընտրություններին: Ի՞նչ եք առաջարկում արտաշատցիներին:

-Արտաշատցիներին առաջարկում եմ, որ համախմբվեն, մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան այն թեկնածուին, ում հետ, որ կապում են իրենց հույսերը: Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ կան և համախմբվածությունը կօգնի, որ մենք այդ խնդիրները կարողանանք լուծել:

Մի քանի շաբաթ է ինչ Արտաշատի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն եք, ինչպիսի՞ խնդիրներ եք հասցրել արձանագրել:

— Խնդիրներ ունենք բազմաբնակարան շենքերում` տանիքների վերանորոգման հետ կապված: Երկրորդային փողոցներում ճանապարհների վերանորոգման և ասֆալտապատման կարիք ունենք: Լուսավորության հարցը հիմնականում լուծված է, բայց ունենք արդիականացման խնդիր: Արտաշատ քաղաքի կանաչապատ տարածքները պահպանելու և ավելացնլու խնդիր ունենք: Աղբահանության ծրագիրը պետք է վերանայվի, և ավելի մեծ թափով աղբահանությունը իրականացվի և բնակիչներին էլ պիտի հորդորենք մաքուր պահել քաղաքը:

Ունենք ծրագրեր, որոնք ըստ դասակարգման դրել ենք, թե ոնց պիտի կատարենք, որ խնդիրները հերթով լուծենք:

Ինչպես եք գնահատում նախորդ քաղաքապետի աշխատանքը:

-Նախորդ քաղաքապետը աշխատել է, երևի դուք էլ կարող եք հարցնել նաև բնակիչներին թե ինչպիսի աշխատանք է կատարել. Նորմալ:

Կարծում եք արտաշատցին ձեզ կվստահի ձեզ:

— Դե չգիտեմ… արտաշատցիները պետք է հավատան և համախմբվեն:

 


Այս թեմայով