Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀԿ եւ ՕԵԿ վստահված անձինք ծեծել են դիտորդի

ՀՀԿ եւ ՕԵԿ վստահված անձինք ծեծել են դիտորդի

Տեղի ունեցավ ՕԵԿ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մարզային կառույցի նիստը«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել իրենց դիտորդների կողմից արձանագրված ընտրախախտումների դեպքերը:

Մասնավորապես, գրանցվել են հետեւյալ խախտումները:

04/01, ՀՀԿ եւ ՕԵԿ վստահված անձինք ծեծել են դիտորդ, սփյուռքահայ Ռոմիկ Դանիալին։ Նրա տեսախցիկը վերցրել է ՀՀԿ ներկայացուցիչը եւ չի վերադարձնում։

30/05, Հանձնաժողովի ՀՅԴ վստահված անձի կողմից իր նկատմամբ դիտորդի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսեւորվել: Մասնավորապես, վստահված անձը քվեասենյակում գտնվել է առանց համապատասխան վկայականի (այն տեսանելի չի եղել) եւ շատ բարձր խոսել է, որի վերաբերալ դիտորդն իր դիտողությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահին: Դրանից հետո վստահված անձ մոտեցել է վիրավորական արտահայտություններ կատարել դիտորդի հասցեն:

34/28, Տեղամասում հայտնվել են քաղաքացիներ, բաց քարոզչություն են իրականացրել, միաժամանակ հայտարարելով, որ էլի մարդ են բերելու Այո քվեարկելու: Հանձնաժողովի նախագահը չի արձանագրել խախտումը:

37/13, ընտրատեղամասում դիտորդը նկատել է քվեատուփի լցոնում, հեռախոսով զեկուցելիս շատ դժվարությամբ էր հարցերին պատասխանում, ըստ երեւույթին, որ կողքից չլսեն խոսակցությունը: Ասաց, որ հանձնաժողովի նախագահը տեղյակ էր խախտման մասին, որեւէ քայլ իր կողմից չի արել կանխելու համար, հակառակը, ըստ դիտորդի, նույնիսկ մասնակցում է լցոնման գործընթացին:

38/01, քարոզչական աշխատանք է տարվում հանձնաժողովի կողմից: Առանց կնիքի քվեաթերթիկներ են գցել տուփի մեջ: Ընտրողների ցուցակում ընտրողի փոխարեն արդեն իսկ քվեարկած լինելու մի քանի դեպք է արձանագրվել:

05/30, Քաղաքացին գնացել է քվեարկության ու պարզվել է, որ ոստիկանության 9-րդ ձւով արդեն իր փոխարեն քվեարկել են, հանձնաժողովի նախագահը լրացրել է քաղաքացու անունը ավելացրել էն լրացուցիչ ցուցակում, եւ նա քվեարկել է:

29/25, Ժամը 16:30-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 29/25 տեղամասից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները ահազանգել այն մասին, որ տեղամասում լցոնում է կատարվել:

Դիտվել է 66 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy