ՀՀԿ-ական օլիգարխներն արդեն իսկ ստացել են իրենց «սև թուղթը». Շարմազանովն անցել է գործի

1213Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է Սահմանադրական բարեփոխումների հաջող ավարտին: Մեր տեղեկություններով նա Սահմանադրական բարեփոխումներին է պատրաստում նաև ՀՀԿ-ին: Սերժ Սարգսյանը իր մերձավորների շրջապատում հայտարարել է, որ ԱԺ մյուս ընտրություններին ՀՀԿ ցուցակում չեն լինի օլիգարխներ կամ կլինեն մեկ երկուսը: Այս կերպ Սերժ Սարգսյանը փորձում է ավելի քաղաքական և աշխատունակ դարձնել ՀՀԿ-ն, որպեսզի ընդդիմադիրների ձեռքը կարողանան դիմանալ ԱԺ-ում: Politik.am-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հրահանգել է այս լուրը հասցնել ՀՀԿ-ական օլիգարխներին: Շարմազանովն արդեն իսկ անցել է գործի և շատ ՀՀԿ-ական օլիգարխներն արդեն իսկ ստացել են իրենց «սև թուղթը»: ՀՀԿ-ական օլիգարխները շփոթված են և չգիտեն, թե ինչ են անելու 2017-ից հետո, երբ իրենցից վերցնեն այդքան ցանկալի պատգամավորական մանդատը:

 


Այս թեմայով