ՀՀԿ-ական տրամաբանություն. պետք է առգրավել մարդկանց ունեցվածքը, որ գողանալու բան չլինի

վահրամ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրել են, թե, ի վերջո, ի՞նչ խնդիր ունեք, որ մերժում եք քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումը, նա պատասխանել է, թե դեմ է ընտրացուցակների հրապարակմանը, որովհետեւ իշխանությանն արջի ծառայություն մատուցող պաշտոնյաները կստիպեն իրենց ենթականերին գնալ եւ քվեարկել իշխանության թեկնածուի օգտին, թեպետ Հանրապետականը կարող է մատ թափ տալ եւ արգելել ընտրողներին ուղղորդելը:

Ապշեցուցիչ տրամաբանություն է: Ընտրացուցակները չհրապարակել միայն նրա համար, որ իշխանավորները, այսինքն՝ հենց իրենք, չկարողանան ճնշում գործադրել ընտրողների վրա եւ ստիպել գնալ քվեարկության, նման միտք հայտնելու համար, պետք է խոստովանենք,իսկապես պետք է հանճարեղ լինել:

Այսինքն փոխանակ հավաքեն բոլոր հնարավոր ու անհնար չինովնիկներին, խստագույնս հրահանգեն, որ որեւէ ճնշում ստորադասների հանդեպ չլինի, լրիվ հակառակ կողմից են գնում: Դա նույնն է, որ գողին թողած, առգրավեն քաղաքացու ունեցվածքը, որ գողանալու բան չլինի:

Եվ ընդհանրապես, ո՞ր պաշտոնյան, թաղային հեղինակությունը մի մազաչափ անգամ իրեն թույլ կտա ինչ-որ կեղծիքի դիմել, եթե վերեւից «դաբրոն» չունենա: Ո՞վ է գլխից ձեռք քաշել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 114 անգամ
 


Այս թեմայով