Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀԿ-ական պատգամավորի կինն ունի մեկ միլիարդ կարողություն

ՀՀԿ-ական պատգամավորի կինն ունի մեկ միլիարդ կարողություն

59115Մենք հաճախ են անդրադառնում այս կամ այն պաշտոնյաի կուտակած միջոցներին, որոնք նա կուտակել է իրպաշտոնավարման տարիներին: Հասարակությանը հատկապես այս օրերին հետաքրքիր է, թե որտեղից նրանց այն միջոցները, որը չունի մեր պետությունը, որը չունի մեր բանակը:

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանն է: Իհարկե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն պարոն Բաբլոյանը հասարակ մահկանացու է, սակայն  ուսումնասիրում ենք նրա կնոջ` Մանուշակ Երիցյանի հայտարարագրած միջոցները, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում: Բոլորին պարզ է դառնում, որ պարոն Բաբլոյանը և իր ընտանիքի անդամները այնքան էլ հասարակ մահկանացուներ չեն, քանզի կարողացել են աղքատացող երկրում միլիոններ դիզել:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, տիկին Մանուշակը ունի 688 միլիոն  դրամի արժեթղթեր, 324 միլիոն դրամ պարտքով տված գումար և 87 միլիոն եկամուտ:

Դիտվել է 1,851 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy