ՀՀԿ-ական պատգամավորի դեմ հայց է ներկայացվել դատարան

ruben-sadoyan-600x397««Ամերիա բանկը» Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի դեմ մեկուկես միլիարդ դրամի հայց է ներկայացրել։ Դեռևս 2015 թվականի ապրիլի 21-ին «Ամերիա բանկ» ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝պահանջելով «Նավթ Ինվեստ» և «Ունիկո» ՍՊԸ-ներից ու Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանից բռնագանձել շուրջ 1,5 միլիարդ դրամ։ Այսպիսով պետք է արձանագրել, որ ֆինանսական խնդիրների հետ կապված դատարաններում հայտնվելը հանրապետական պատգամավորների մոտ համաճարակի պես սկսել է տարածվել։ Ինչպես հայտնի Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը մի քանի ամիս առաջ սնանկ ճանաչվեց, վերջերս էլ հայտնի դարձավ որ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Սպարտակ Մեիքյանին էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն է սնանկ ճանաչել 6 միլիոն 520 հազար դրամ պարտքի համար։ Մի խոսքով բյուջեի միջոցների սպառվելու հետ զուգահեռ ՀՀԿ-ականները սնանկանում են»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 102 անգամ
 


Այս թեմայով