Home » Real Politik » ՀՀԿ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանին անվանել է դիկտատոր. ինչ կասի Սերժ Սարգսյանը

ՀՀԿ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանին անվանել է դիկտատոր. ինչ կասի Սերժ Սարգսյանը

burnash-MHM83986-copyՀՀԿ-ում հետաքրքիր իրադարձություններ են զարգանում: Վերջերս պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն քաղաքական դպրոց է հիմնում: ՀՀԿ-ն այս կերպ փորձելու է էլ ավելի խորհը փչացնել մատաղ սերնդին: Հասկանալի է, որ ոչ մի լավ բան սպասել պետք չէ ՀՀԿ նախաձեռնություններից: Սակայն այս նախաձեռնությունը մեկ այլ հետաքրքիր բացահայտում արեց: Պարզվում է  ամենահին ՀՀԿ-ականներից մեկը այս գաղափարը համարում է դիկտատուրա: ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը նման հայտարարություն է արել լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում.«Իմ տրամաբանությունը թույլ է տալիս ասել, որ կուսակցությունները չեն կարող ունենալ դպրոցներ, դա դիկտատուրա է, սա կոմունիստական հասարակությունը չէ»,-ասել է Աղաբաբյանը:

Փաստորեն կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ում ճաքեր են առաջանում, որոնք իրենց դրսևորելու են առաջիկա ընտրություններին: Զարմանալ անգամ պետք չէ, եթե Աշոտ Աղաբաբյանն էլ հայտնվի ռեժիմի դեմ պայքարողների շարքերում:

Պետք է փաստել նաև, որ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը կոնկրետ վերաբերվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Բոլորը գիտեն, որ այդ կուսակցության հետ կատարվող ամեն ինչ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի թողտվությամբ և քաղաքական դպրոցն էլ նրա աջակցությունն է վաում:  Աշոտ Աղաբաբյանը պրոցեսը դիկտատուրա անվանելով դիկտատոր է անվանում նաև Սերժ Սարգսյանին:

Հ.Գ. Մնում է սպասել և տեսնել, թե ինչ պատասխան է Սերժ Սարգսյանը պատրաստել Աշոտ Աղաբաբյանի համար: Իհարկե այդ պատասխանը չի լինելու հրապարակային, այն կարտահայտվի տնտեսական և քաղաքական ճնշումներով:

Դիտվել է 1,934 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy