ՀՀԿ-ական պատգամավորը Սամվել Ալեքսանյանի «ոտի տակ» է փորում

IMG_2488Երեկ «Մալաթիա»  տոնավաճառի գրեթե բոլոր աշխատակիցները` մոտ 4000 հոգի, հավաքվել էին  կենտրոնական մուտքի մոտ և պահանջում են իջեցնել տաղավարների սակագները, քանի որ առևտուր չկա, սակայն տաղավարների համար պահանջվող գումարները անհավանական բարձր են:  Առևտրականները նշում էին, որ  տոնավաճառի տնօրինությունը  չի փորձում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի իրենց համար ձեռնտու լինի աշխատել:

«Ժամանակին «Մալաթիան» առաջարկել է արտակարգ պայմաններ, հիմա էլ ես եմ առաջարկում արտակարգ պայմաններ, կգան՝ կգան, իրանց խնդիրն ա, ես ոչ իրավունք ունեմ, ոչ էլ ինձ թույլ կտամ, որ ասեմ՝ եկեք իմ մոտ։ Պայմաններ գոյություն ունեն, եթե էդ պայմաններն իրանց ձեռք են տալիս, թող իրենք գան»,- լրատվականներից մեկի հետ զրույցում հայտարարել էր «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ շարունակելով. «Մեր մոտ 80 հազար, 60 հազար չի, մեր մոտ 50 հազար է վարձավճարը»։

Բոլորին է հայտնի, որ   «Մալաթիա»  տոնավաճառը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Փաստորեն սա ռևանշ է Աշոտ Աղաբաբյանի կողմից:  ԱՆգամ իր հայտարարության մեջ է նա հասկացնում, որ սա պատասխան հարված է Սամվել Ալեքսանյանին:

Դիտվել է 454 անգամ
 


Այս թեմայով