ՀՀԿ-ական պատգամավորը նշանակվել է դեսպան

Manvel-Badeyan11Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ազատվել է Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրմանով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգմավոր Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):

Նշենք, որ Բադեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ, մաթեմատիկոս: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից:

Դիտվել է 343 անգամ
 


Այս թեմայով