ՀՀԿ-ական պատգամավորը մեղադրում է ՀՀԿ-ին հակապետական քայլերի մեջ

Տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքներին Հայաստանում ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը։ Այս մասին երեկ խորհրդարանում հայտնել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Պետպատվերով սովորող ուսանողների համար տարկետման վերացման մասին «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ Բաբուխանյանը հայտնել է, որ բողոքը ուղղորդում ու ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը։ Դրա համար նա տեղական հասարակական կազմակերպություններից մեկին 20 հազար դոլար է հատկացրել, այդ կերպ է պատճառաբանել  Բաբուխանյանը։

«Ելք» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունները մտացածին է անվանել. «Իսկ եթե Սորոսի հիմնադրամը վնասում է պետականությանը, ինչու դու՞ք` իշխանություններդ, չեք արգելում այն։ Ուրեմն` դուք դրա հետ համագործակցում եք», — հայտարարել է Փաշինյանը։

Փաստորեն, եթե հետևենք ՀՀԿ-ական պատգամավորի տրամաբանությանը կստացվի, որ նա մեղադրում է հենց իշխանություններին: Քանի որ այստեղ գործող բոլոր արտասահմանյան հիմնադրամները գործում են Արդարադատության նախարարության թույլտվությունից հետո միայն:  Ու հիմա եթե ՀՀԿ-ն չի պատժում Բաբուխանյան Հայկին՝ սուտ տեղեկատվություն տարածելու ու այդ թվում իշխանություններին վարկաբեկելու համար, ապա ստացվում է, որ նրանք ևս համաձայն են սույն պատգամավորի հետ ու իրենց մեղավոր են զգում:

 


Այս թեմայով