ՀՀԿ-ական պատգամավորը դատի է տվել Սամվել Ալեքսանյանին

Երեկ մամուլում հրապարակում եղավ, ըստ որի «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով: Պատասխանող կողմերը «Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են:

«Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ «Նեմիրոֆ» օղու պաշտոնական ներկայացուցիչը  Հայաստանում ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արման Սահակյանի ընկերությունն է:

Politik.am-ին հասած տեղեկությունների համաձայն Արման Սահակյանը փորձել է բանավոր զրույցի միջոցով խնդիրը հարթել ու պայմանավորվել Սամվել Ալեքսանյանի հետ, որպեսզի նա իր ընկերության կողմից ներկրվող օղին չկեղծի, սակայն Ալեքսանյանը անդրդվելի է գտնվել: Այս ամենից հետո Սահակյանը որոշել է հարցը լուծել դատական կարգով ու տեղի ունեցող կեղծումների մասին տեղեկացրել «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերություն, որից էլ ներկրում է «Նեմիրոֆ» օղին, որպեսզի դատական հայց ներկայացնեն Ալեքսանյանի դեմ:

 


Այս թեմայով