ՀՀԿ-ական, որ պատգամավորն է սեքս տեսանյութի հերոսը. բացահայտում

azgayin-joxov«Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Ըստ լուրերի՝ Առաքելյանը ՀՀԿ-ականների մասին ինտիմ տեսանյութեր է ձեռք բերել և փորձել է դրանք «տնօրինել»: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիգրան Առաքելյանն իբր այդ տեսանյութերը չտարածելու դիմաց գումար է պահանջել ՀՀԿ-ական պատգամավորներից: Ինչևէ, պաշտոնապես հայտնի է, որ Առաքելյանը կալանավորված է շորթման մեղադրանքով և վերջ: «Ժողովուրդ»-ին երեկ լուրեր հասան, որ խնդրո առարկա տեսանյութերով անցնող ՀՀԿ-ականներից մեկը Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն է: Վերջինս այդ լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ո՛չ Տիգրան Առաքելյանը և ոչ իր տարածած տեսանյութերը, ու ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել նման տեղեկությունները: Ո՞վ է ընդհանրապես այդ Տիգրան Առաքելյանը»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Ժողովուրդ> օրաթերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով