ՀՀԿ-ականները օմբուդսմենի պաշտոնում առաջադրեցին Արման Թաթոյանի թեկնածությունը

maxresdefault-470x265Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող բոլոր վեց անդամներն այսօր օմբուդսմենի պաշտոնում առաջադրեցին արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը։

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջադրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամվոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։

Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը վաղը 18.00-ն է: Իսկ ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կորոշի, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խորհրդարանին:

 


Այս թեմայով