Home » ՄԱՄՈՒԼ » ՀՀԿ-ականները ծեծել են իրար

ՀՀԿ-ականները ծեծել են իրար

hhk5«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արձանագրած ընդհանուր արդյունքները տոնելու համար խնջույք է կազմակերպվել, որի ավարտին մասնակիցները ծեծել են իրար:

Ըստ մեր ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը: Խնջույքին մասնակցել և միջադեպին ականատես է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:

 Վերջերս երեկ անպատասխան էր թողնում իր բջջայինի հեռախոսազանգերը, իսկ նրա ընդունարանից տարբեր ժամերի մեզ փոխանցեցին, թե Անտոնյանը տեղում չէ: Վահե Մեհրաբյանի բջջայինն էլ անջատված էր»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ>  թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 657 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy