ՀՀԿ-ականը վախից փակել է իր ֆեյսբուքի էջը

I8r3zDLYAWJSPtNZxDoRՎարգես Գասպարիի կալանավորումը և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները իրապես մեծ բացահայտումներ իրականացրեցին մեր հանրության համար: Որևէ մեկը  չէր սպասում, որ Գասպարին ունի մեծ թվով աջակիցներ և ոմանց համար ակտիվիստը անգամ ծաղրի առարկա էր, սակայն վերջին օրերը այլ բան ապացուցեցին:

Գասպարիի կալանավորումից կարճ ժամանակ անց հանրության լավագույն հատվածը ոտքի կանգնեց և ամենատարբեր ձևերով և հարթակներով խոսեց նրա նկատմամբ իրականացվող անօրինականությունների մասին: Շատ երիտասարդներ ընդօրինակեցին նրա բողոքի ձևը:

Եվ ահա այս ֆոնին ՀՀԿ-ական մի հաստլիկ երիտասարդ բավական լկտի կերպով արտահայտվեց Գասպարիի և նրա պայքարի մասին: ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը մասնավորապես գրել էր.«Ժամանակին ինչպես բնութագրեց Լեյլա Յունուսն՝ ինձ դարձրեցին գաղութի փոշի»,- ասաց Վարդգես Գասպարին եւ դուրս եկավ դատարանի դահլիճից:
Փաստորեն, ամբողջ իմաստը Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության մեջ տեղավորելու մեջ էր: Դրան գումարած. մարդիկ կան, ձեր ասած “ռեժիմի դեմ պայքարի” համար տարիներով նստում են, Մանդելան իր համոզմունքների համար 27 տարի նստեց, այն էլ՝ ապարտեիդ ունեցող երկրում… 2-3 օր մեկուսարանում մնացել ես, փոշի՞ ես դառել: Բա որ չկաս էդքան, էլ ի՞նչ ակտիվիստ, ի՞նչ հեղափոխական… Դե ոտնատակ մի ընկի, տեղի-անտեղի ջահել միլիցեքի վրա հոտած բերանովդ վրա մի տուր՝ աննամուս ու խուլիգան գոռալով, գնա տանդ պոլին պարկի, որ էլ փոշի չդառնաս ու էդ “հեղափոխական պայքարն էլ” թող դուխով, պինդ ու գաղութում չկոտրվող տղերքին…»:

Ահա նրա այս հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիները սկսեցին դատապարտել ՀՀԿ-ական երիտասարդին ու այնքան մեծ էր հանրության զայրույթը, որ Միհրան Հակոբյանը արդեն մի քանի օր է ապաակտիվացրել է իր Ֆեյսբուքյան էջը: Ահա այսպես հանրությունը ցույց տվեց, թե ով է ընդունելի, իսկ ով մեղմ ասած անընդունելի կերպար:

 


Այս թեմայով