Հիվանդ եմ, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառում, «շտապ օգնություն»-ը կանչ չի գրանցում. Ս. Ռուբենյանը

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառում, ու կոկորդի ցավը մեղմացնելու կոնֆետներ է առաջարկում ու ասում, որ իրենք ոչինչով չեն կարող օգնել, ի դեպ պոլիկլինիկան էլ 4 օր չի աշխատելու:

Զանգում ենք «շտապ օգնություն» ու ասում, որ կանչ գրեն, հիվանդը անգինա է, վատ է, դեղատունը դեղ չի կարող վաճառել, ասում են, որ իրենք էլ չեն կարող ոչինչով օգնել, անգինայի համար կանչ չեն գրում, բայց վատ եմ է, տաքություն, թուլություն, կոկորդի ցավի մասին էլ չեմ խոսում, հեռախոսից այն կողմ ասում են, որ իրենք ոչինչով չեն կարող օգնել, դիմենք առողջապահության նախարարություն.))))) լո՞ւրջ))) Հիվանդանոց գնալն էլ դեղատոմսի համար արդեն ես եմ բացառում, որովհետև ի վիճակի չեմ, հիվանդ եմ վերջ ի վերջո ախր մյուս երկրներում տարիներով հասունացել է այս ու վերջապես առողջության ապահովագրության մշակույթը։ Ու էս պայմաններում ուզում ենք, որ կոռուպցիա չլինի մեր երկրո՞ւմ, որ դեղատան առջև դեղատոմս վաճառողներ չլինե՞ն։ Բա մեռնե՞նք։ Կասեցնել՝ կասեցնել, մինչև վերջ կասեցնեիք՝ ապրեինք»։

Այս թեմայով