Home » ՄԱՄՈՒԼ » Հիվանդներին անորակ դեղեր են տրվում

Հիվանդներին անորակ դեղեր են տրվում

դեղՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) ներկրած հնդկական արտադրության դեղատեսակները ոչ միայն չեն օգնում, այլեւ, ընդհակառակը, ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով շատ հիվանդների: ՀՀ պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող հնդկական դեղահաբերի անորակ լինելու հետեւանքով մեծ թվով մարդիկ դարձել են ինսուլինակախյալ, որոնց թիվը, ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, ավելացել է 2000-ով: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 2013թ. նոյեմբերի 14-ին` շաքարային դիաբետով հիվանդների համաշխարհային օրվա առթիվ Մոսկվայի տանը կազմակերպված միջոցառմանը հավաքված բժիշկները նույնիսկ քննարկել են այս հարցը ու իրենց մտահոգությունն են հայտնել հնդկական դեղատեսակների վերաբերյալ: Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին՝ ԱՆ-ից հերքեցին նշված միջոցառման ժամանակ նման հարցի քննարկումը` ավելացնելով, որ այդպիսի խնդիր Հայաստանում ուղղակի չկա:

Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը

 

Դիտվել է 38 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy