Հիվանդանոցում մի օրը 50.000 են հաշվում ` հյուրանոցի լյուքս համարի գնով

 հայկԱԺ-ում շարունակվում էր քառօրյան, և քննարկման էր դրված ` 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունները, զեկույցով հանդես եկավ   ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան, ով ներկայացրեց կատավելիք աշխատանքերը, ինչպես նաև -ծրագրերի ժամկետները, այդ առիթով իր դժգոհությունը հայտնեց ԱԺ  ՀՀԿ խմբակցության  անդամ  Հայկ Բաբուխանյանը , ասելով, որ. « Ինչ վերաբերվում է բուժծառայությունների գների վերահսկմանը, կարգավորմանը  ես գտնում եմ, որ այդպես դանդաղ տեմպերով բանակցելով մինչև 2025թ. և այլն  և այլն, մեր ժողովուրդը ընդհանրապես կզրկվի բուժօգնություն ստանալու հնարավորությունից, սա պետք  է շատ շտապ  անել, քանի օր  մեզ մոտ մեկ օրը հիվանդանոցում, սովորական կոյկայում 50.000 են հաշվում, աշխարհի լավագույն հյուրանոցներում  լյուքս համարներն են այդ գներով տրամադրում, չի կարելի, պետք է վերահսկել, շտապ միջոցներ ձեռնարկել, մի’ թողեք մինչև 2025թ.-ն , նոր օրենքով կարգավորեք այս հարցը, որ մարդիկ կարողանան օգտվել դեղերից, բուժհասատություններից»:

Դիտվել է 155 անգամ
 


Այս թեմայով