Հիշիր Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարի մասին ու ձայնդ կտրիր. Քոչարյանի գրասենյակ

14142069_10208668353838634_58143698488798564_nՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի միջոցով արձագանքել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությանը:
Այն ներկայացնում ենք ստորեւէ.
Թերևս, կշարունակեինք անպտուղ զբաղմունք համարել հանրությանը նաև պայթած փուչիկների տխրահռչակ պատմությունով հայտնի ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին որևէ կերպ արձագանքելը, եթե նախագահ Քոչարյանի “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցին վերաբերող նրա գրառման մեջ այսպես ասած էքզիստենցիալ մի հարց չբարձրացներ: “Փորձեցի մտաբերել, -անկեղծորեն խոստովանում է Ավագյանը, – թե 2-րդ նախագահի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում, մինչև բաց ու հայտարարված քաղաքականության մեջ մտնելը, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քանի՞ անգամ է հարցազրույց տվել, չկարողացա մտաբերել: Փորձեցի գտնել ամերիկայի պաշտոնաթող նախագահների հարցազրույցներ իրենց հետևորդների քայլերի մասին, շատ զուսպ վիճակ էր, հատուկենտ, այն էլ ընդգծված ոչ պարբերաբար”:
Պարզաբանենք. Տեր-Պետրոսյանը ասելիք չուներ, այդ պատճառով էլ չէր խոսում: Արցախը Ադրբեջանին տալու պատրաստ, տնտեսությունը քայքայած ու պարտքերի մեջ թաղած մարդն ի՞նչ պետք է ասեր, ի՞նչ երեսով: Սա Տեր-Պետրոսյանի հետ կապված: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահներին, ապա նրանք էլ ասելիք չունեն /կամ ունեն` հազվագյուտ/, որովհետև իրենց հետնորդները երկիրը ԼԱՎ են կառավարել, մարդիկ սոված չեն մնացել, իշխանություններին չեն ատում և այլն: Հուսով ենք` Ավագյանը կհասկանա, թե ինչի մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերում է գրառման մնացած հատվածին, ապա երկար-բարակ չենք պատասխանի, այլ ընդամենը երկու բառով` հիշիր Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարի մասին ու ձայնդ կտրիր:
2rd.am կայքի խմբագրություն

Դիտվել է 2,214 անգամ
 


Այս թեմայով