Հինգ շրջանների հանձնման հարց չկա

Այսօր,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոսելով Ադրբեջանի կողմից անընդհատ շրջանառվող հինգ շրջանի հանձնման մասին հայտարարություններից՝  ընդգծեց, որ հայկական կողմը լուրջ չի վերաբերվում դրանց ու կոչ արեց նման հայտարարություններին առհասարակ չանդրադառնալ։

«Հերիք է տիրաժավորեք ադրբեջանական ցանկությունները։ Բազմիցս ասվել է, որ նման հարց չկա: Երբ Ադրբեջանից են դրա մասին անընդհատ խոսում, ես դա հասկանում եմ, բայց, երբ մեր կողմից են ասում ու չեղած բանը մատի փաթաթան դարձնում, դա արդեն ամոթ է», — նշեց նա:

Պետք է հստակ գիտակցենք, որ, ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով անընդունելի է խոսել բանակցային գործընթացում որևէ զարգացման մասին, նշեց Շ. Քոչարյանը անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ընտրություններից հետո կսկսվեն ինտենսիվ բանակցություններ:

«Խոսելով բանակցությունների մասին՝ մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝ նախ ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Բնական է, որ դա համանախագահները հստակ գիտակցում են և ուղղակի հայտարարում են և՛ Վիեննայի, և՛ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»,-ասաց նա:

Այս թեմայով