Հիմիկվանից ասում եմ՝ ավտոկայանատեղերը կենտրոնի պետք է թանկանան․ Մոսկվայում 25-30 դոլար է

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերը պետք է թանկանան, «Ազատության» եթերում հայտարարել է  Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ ավտոկայանատեղերը կենտրոնի պետք է թանկանան», – ասաց նա։

Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ հիմա մարդիկ օրական վճարում են 35 դրամ։ «Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը հիմնականում ծանրաբեռնենք կաֆեներով, այդպես չի լինի», – ասաց թաղապետը։

Այս թեմայով