Հիմա Հայաստանում բիզնես անելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան

Հայաստանում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ժամանակակից, շահավետ և արդյունաբերական գյուղատնտեսություն ստեղծելուն, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ РИА Новости-ին տված հարցազրույցում:

«Դրանք են՝ նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծումը, դեպի նոր կաթիլային ոռոգման համակարգերի և պետաջակցության գյուղատնտեսական լիզինգային ծրագրի անցումը, նաև շատ մատչելի պայմաններով վարկերը, և հակակարկտային պաշտպանական համակարգերը, որոնք պետք է աստիճանաբար տարածվեն ամբողջ հանրապետությունում: Բնականաբար, այս ամենը չի կարող չանդրադառնալ դեպի Ռուսաստան արտահանման վրա, որի ծավալները դինամիկ աճում են», — ասել է նա:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա, ըստ Կ.Կարապետյանի, դրանք հիմնականում կապված են Վերին Լարսով բեռնափոխադրումների հետ:

«Դրանք հիմնականում տեխնիկական խնդիրներ են` կապված եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածությունների հետ: Ներկայում քննարկվվում են բեռնափոխադրումների այլընտրանքային տարբերակներ: Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում տարբեր ցուցահանդեսներում հայկական ապրանքների ներկայացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ինչը նույնպես նպաստում է արտահանման աճին և նոր շուկաներում հայտնվելուն», — ասել է Հայաստանի վարչապետը:

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հիմնական նպատակներից մեկը երկրում բիզնեսի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն է:

«Կարող եմ հավաստիացնել, որ հիմա Հայաստանում բիզնես անելու համար լավագույն ժամանակն է», — ասել է Կ. Կարապետյանը:

 


Այս թեմայով